Մեքսիկական Գերերո նահանգում 2 մարդ է զոհվել ֆուտբոլի սիրողական թիմերի հանդիպման ժամանակ` զինված անձինք ֆուտբոլիստների ուղղությամբ կրակ են բացել մարզադաշտում: Վնասվածքներ է ստացել 3 մարդ, 2-ն ավելի ուշ մահացել են: Երրորդի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:
Գերերո նահանգը հանցավորության տեսանկյունից ամենավտանգավորներից է Մեքսիկայում: Նահանգը դեպի ԱՄՆ թմրանյութ տեղափոխելու ճանապարհին տարանցիկ գոտի է, որտեղ իրենց վերահսկողությունն են ցանկանում հաստատել տարբեր խմբավորումներ: